ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին

Հոկտեմբերի 22֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը՝ ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ։

Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունը Հայաստանում, որի անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, լիովին համապատասխանում է կազմակերպության մանդատին ու նպատակներին։

Հայաստանի դիմումի հիման վրա կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն Հայաստանի Հանրապետություն գործուղելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրի և Քարտուղարության կողմից՝ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի համապատասխան որոշումների հիման վրա, որոնք ընդունվել են Կազմակերպության բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաքելության գործունեությունը, դիտարկումները և ավարտական զեկույցն ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր կհանդիսանան ԵԱՀԿ նախագահության, Քարտուղարության և անդամ երկրների համար, ինչպես նաև դեր կխաղան նոր հավանական ագրեսիաների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։

Հանդիպմանը մասնակցող ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցչի կողմից առաքելության անդամներին է ներկայացվել  սահմանամերձ շրջաններում առկա իրադրությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը գերազանցել է թուրք մրցակիցներին և դարձել Եվրոպայի առաջնության հաղթող

Հաջորդը

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում օրվա ընթացքում պայթյունների ձայներ են լսվելու․ ԱՀ ՆԳ նախարարություն

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 1-ից 4-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից…
Դիտել

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share