ՀՀ արդարադատության նախարարի այցը Բելառուս

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ բելառուս գործընկերոջ հետ, քննարկել է քաղաքացիներին որակյալ իրավական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր

Մայիսի 23-24-ը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Խոմենկոյի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Բելառուս։

Այցի շրջանակներում քննարկվել են երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև գործակցության զարգացման հիմնական ուղղությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցերը։

Երկու գերատեսչությունների միջև ստորագրվել է գործակցության համաձայնագիր։

Նախարար Անդրեասյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի մոսկովյան վարչական շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժին և Բելառուսական նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կենտրոնում ծանոթացել «Մեկ պատուհան» ծառայությանը։

Այցի շրջանակներում նախարար Անդրեասյանն այցելել է նաև Բելառուսի Դատական փորձաքննությունների պետական կոմիտե (ԴՓՊԿ) և հանդիպում ունեցել վերջինիս ղեկավար կազմի հետ՝ ծանոթանալով կենտրոնի բազմապրոֆիլ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու դրանցում իրականացվող հետազոտություններին, ԴՓՊԿ-ի որակավորման բարձրացման ու կադրերի պատրաստման ինստիտուտի և գիտագործնական կենտրոնի գործունեությանը։

Կոմիտե այցելության ընթացքում ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տնտեսական աճն արագացել է. Վահան Քերոբյան

Հաջորդը

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարելագործվում է ԱԱՀ վերադարձի մեխանիզմը․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին…
Դիտել

Քաղաքական դաշտը «պարզաջրվում» է (տեսանյութ)

Հայաստանի «Հանրապետական» կուսակցությունը կմասնակցի հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այսպիսով «Հանրապետական» կուսակցությունը թերեւս վերջին ընդդիմադիր քաղաքական ուժն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share