ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի անդրադարձը գերիների ցուցմունքների հրապարակմանը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված, ապա վերադարձված հայ զինծառայողների նախաքննական ցուցմունքներից հատվածների հրապարակմանը։

«Վերջին շրջանում նկատելի է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի տարբեր դրվագներին առնչվող քրեական կոնկրետ գործերով իրականացվող նախաքննության փուլում այդ գործերով տարբեր կարգավիճակներով անցնող անձանց շահերը ներկայացնող փաստաբանների կողմից տարբեր ձևաչափերով, իրենց հետաքրքրություններից ելնելով՝ աղճատված բովանդակությամբ նախաքննական նյութեր, այդ թվում նաև դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքներից պատառիկներ հրապարակելու, հանրայնացնելու դեպքերը:

Հերթական նման դրսևորումը վերաբերում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կոնկրետ գործով որպես տուժող անցնող՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված, ապա վերադարձված մի խումբ հայ զինծառայողների նախաքննական ցուցմունքներից որոշակի հատվածների հրապարակմանը:

Նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով:

Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին:

Քրեական գործերով անցնող բոլոր անձանց, այդ թվում նաև դատավարության մասնակիցների շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող փաստաբան գործընկերներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախքան անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալը, այլոց իրավունքների ոտնահարմանը, նրանց վերաբերյալ կանխակալ կարծիք ձևավորելը որպես պաշտպանական մարտավարության գործիք դարձնելուն ուղղված նմանատիպ գործելակերպից:

Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը:

Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»,- գրել է Գոռ Աբրահամյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ի եւ իրավապաշտպանների համատեղ հայտարրաությունը

Հաջորդը

ՊԵԿ նախագահը Մեղրիի մաքսակետում դիմավորել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ղարաբաղյան պատերազմը երբեք կրոնական պատերազմ չի եղել. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ArabNews-ին

Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: ՀՀ նախագահի կայքը…
Դիտել

Հրավառությունից տուժած չորս երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Երեխաներից երկուսի…
Դիտել

Առանց քաղաքական գնահատականի ՀԱՊԿ-ից ռազմական օգնության ընդունումը կնշանակեր հայ-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ընդունում. Փաշինյան

Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե որն է եղել Հայաստանի ակնկալիքը Հավաքական անվտանգության պայմանագրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share