Առանց քաղաքական գնահատականի ՀԱՊԿ-ից ռազմական օգնության ընդունումը կնշանակեր հայ-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ընդունում. Փաշինյան

Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե որն է եղել Հայաստանի ակնկալիքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և ինչու է ինքը հրաժարվել Երևանում կայացած գագաթաժողովի արդյունքներով  Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրումից:

«Ի՞նչն է եղել մեր ակնկալիքը՝ ֆիքսել թե ՀՀ-ում որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որովհետև սա սկզբունքային հարց է ճիշտ հարաբերություններ կառուցելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երկրորդ ակնկալիքը եղել է տեղի ունեցածին հստակ քաղաքական գնահատական տալը: Փաշինյանը հիշեցրել է 2021 թվականի մայիսին Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանցիների ներխուժումը Հայաստան, որի ժամանակ մարտական գործողություններ չեն եղել: Նրա խոսքով՝ ընդդիմությունը քննադատել է իրեն՝ ասելով, որ եթե հայկական բանակը չի մարտնչում, ինչո՞ւ եք ՀԱՊԿ-ից օգնություն ակնկալում:

«Հետո եկավ նոյեմբերը, երբ բանակը կռվեց, դրանից հետո եկավ սեպտեմբերի 13-ը, բանակը էլի կռվեց, ու էդ մեղադրանքը դուրս եկավ: Մենք ակնկալում ենք, որ գնահատական տրվի, թե ինչ է տեղի ունեցել, և այս կոնտեքստում շեշտվում է, որ օգնության առաջարկ է եղել, և մենք հրաժարվել ենք ինչ-որ օգնությունից: Շատ կարևոր է պարզաբանել՝ էնտեղ կա մի տող՝ ցուցաբերել ՀՀ-ին օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Պարզ չէ, թե ինչ օգնություն է առաջարկվում և այդ օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների կնշանակի ընդունում են ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում»,- պարզաբանեց Փաշինյանը:

 Ըստ նրա՝ առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել ՀԱՊԿ մոնիթորինգի առաքելություն, կնշանակի ֆիքսել և համակերպվել ստատուսի քվոյի հետ: Նա հիշեցրեց, որ Պրահայում հանդիպման արդյունքներով ֆիքսվել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա: Դրանից հետո նոր հնարավոր է եղել դիտորդական առաքելության գործուղում ՀՀ, քանի որ հստակ են եղել ՀՀ սահմանները:

«Էս ամեն ինչով արդյոք անվտանգային մարտահրավերները քչացե՞լ են ՀՀ-ի շուրջ, ո՛չ, չեն քչացել, հնարավոր է՝ նույնիսկ ավելացել են, բայց մեր գնահատականներն այն  են, որ այս փաստաթղթերը եղածով ընդունելու պարագայում չէին նվազելու, ընդհակառակը՝ շարունակելու էին աճել»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի

Հաջորդը

Երկրաշարժ Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանում ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաների շարք

Վրաստանում ընդդիմադիրները քաղաքական ճգնաժամից երկրի դուրս գալու բանակցությունները խափանելու համար մեղադրում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, հայտարարել է…
Դիտել

Արցախում հրադադարի խախտման հետևանքով կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։…
Դիտել

Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին

Նոյեմբերի 1-ին Արցախի հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Արցախի ԱԽ գրասենյակից…
Դիտել

Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share