Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. բնակելի շենքի նկուղում հայտնաբերվել է 41-ամյա կախված կնոջ դի

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում «Վարդենիս» ԲԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի տներից մեկը, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Ա․ Հ-ն էր, ով տան նկուղի մուտքի վերևի ամրանից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եթե Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում խաղաղությանը, դա ցույց տալու միակ միջոցը բանակցություններին վերադառնալն է. ՄԹ-ում ՀՀ դեսպան

Հաջորդը

Առանց քաղաքական գնահատականի ՀԱՊԿ-ից ռազմական օգնության ընդունումը կնշանակեր հայ-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ընդունում. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Միսը չի կարող իրացվել առանց ձև 5-ի առկայության

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել…
Դիտել

Մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը հունվարի 29-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ է ունեցել բնակչության…
Դիտել

Լեռնային Ղարաբաղում կատարվողը սոսկ հումանիտար աղետ չէ. Արմեն Գևորգյան

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share