Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին

Նոյեմբերի 1-ին Արցախի հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։

Արցախի ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի, նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող կարանտինային միջոցառումների իրականացման հարցերին։

Խորհրդակցությանը զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նրա տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում Հանրապետությունում շեշտակի մեծանում է համավարակի տարածումը, որը կանխելու համար անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակից բխող ընդգրկուն և շտապ միջոցներ։

Ըստ այդմ, խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Նախագծերով ներկայացվել են նաև կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները։

Դրանից բացի, մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ, որոնց շարքում առանձնակի կարևոր է պատվաստման տեսակարար կշիռը բնակչության շրջանում մեծացնելուն ուղղված քարոզչական բաղադրիչը։ Բնակչության կողմից խնդրի չափերի ու նշանակության ճիշտ ընկալման ապահովման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կատարելու են մեծ ծավալի աշխատանքներ, շեշտել է Վ․ Բալասանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Հաջորդը

Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում Է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել Է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո…
Դիտել

ՀՀ-ն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային…
Դիտել

Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի…
Դիտել

Երևանում մթնոլորտային օդի որակը. Դեկտեմբերի 16-22-ը

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում` դեկտեմբերի 17-19-ը, Նոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share