Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը

Քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակվելու հարցը:: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդոք ճի՞շտ են լուրերը, որ Տիգրան Ավինյանը նշանակվելու է կոմբինատի տնօրեն:

Հարությունյանը նախ նշեց, որ երբ լուծումները կլինեն, բոլորը կիմանան: Հարցին, թե արդյոք այդ հարցը քննարկվու՞մ է, նա ասաց. «Այո, քննարկվում է: Նա քաղաքական թիմի անդամ է: Եվ պետք է լինեն մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»:

Անդրադառնալով ավելի վաղ Ավինյանի՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատման մասին արած հայտարարությանը՝  նա ասաց, որ տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են, և յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը: Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, վարչության անդամ:  Հարությունյանը շեշտեց՝ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել: Նա հորդորեց մութ էջեր չփնտրել Ավինյանի հայտարարությունների մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ (տեսանյութ)

Հաջորդը

Արցախի մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին

Առնչվող նյութեր
Դիտել

Covid 19. 152 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է

Հայաստանի առողջապահության նապարարի մամուլի խոսնակը կորոնավիրուսով վարակվածների տվյալներ է հրապարակել։ 22.03.2021 դրությամբ ՀՀ 14 ԲԿ-ներ բացառապես սպասարկում են…
Դիտել

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share