ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ․Արման Թաթոյան

Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:

Մենք ՀՀ կառավարությանը կտրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եվրո-2020․ Երրորդ օրվա հանդիպումների արդյունքները

Հաջորդը

Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն ներգրավվածության դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ…
Դիտել

Ընտրությունները թակարդ են․ Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)

Այն կարծիքին եմ, որ ընտրությունները թակարդ են, հասարակությանը ավելի կարեւոր խնդիրներից շեղելու համար։ Այս տեսակետի հեղինակը «Արկադի Տեր-Թադևոսյանի…
Դիտել

Կան բավականին լուրջ հարցեր, որոնց շուրջ մենք պետք է խորհենք․ Հակոբ Բադալյան

Քաղաքականությունն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից մեղմ ասած ոչ բոլորն են ուղիղ կերպով դրսեւորվում առերեւույթ հարթության վրա: Այս մասին…
Դիտել

Անպտղության հաղթահարման ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, առկա է 104 հղիություն

Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share