ՀՀ-ն ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ է անում առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք․ ԱԽ քարտուղար

ՀՀ-ն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել այն բոլոր հնարավոր գործիքները, որոնք առկա են, որ Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին՝ այսինքն աշխատի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը ՀՀ-ի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով, իրականացվում է անխոչընդոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով այս ուղղությամբ Հայաստանի կողմից ներդրված ջանքերին։

Գրիգորյանը հիշեցրեց ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում հնչած հասեցական կոչերի մասին և նշեց, որ պետք է շարունակել աշխատել այս ուղությամբ։

«Լաչինի միջանցքի հարցով ՀՀ-ն այս պահին աշխատում է միջազգային հանրության հետ»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ աշխատում է և ՄԱԿ-ի ԱԽ կառույցի շրջանակում ։

«Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ դա կինի ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք հանգուցալուծել այս իրավիճակը»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ծնողների հետ, որոնց երեխաները շրջափակման հետևանքով մնացել են Հայաստանում

Հաջորդը

«Մեր խաղաղապահների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ընդունելի չէ». Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուսաստանի պահանջները վնասակար են խաղաղ բանակցային գործընթացի կարգավորման համար․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անընդունելի է որակել Ռուսաստանի պահանջներն Ուկրաինային՝ «նոր տարածքային իրողությունների» առնչությամբ։ Ինչպես հայտարարել է Բլինքենը…
Դիտել

Անցած շաբաթ զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և…
Դիտել

Այսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը. Le Figaro

Պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման շրջանակում այսօր և վաղը Հայաստան կայցելի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։ «Ֆրանսիան և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share