ՀՀ նախագահը և Կորեայի դեսպանն անդրադարձել են նոր ատոմակայանի կառուցման հնարավորություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջան Հո-Ջինը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արդյունավետ աշխատանք է մաղթել նրան: «Մենք շատ ենք կարևորում Կորեայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և այդ ժամանակից ի վեր դինամիկ զարգացում են ապրել: Պետական մակարդակում մենք իսկապես ակտիվ համագործակցում ենք, այդ թվում նաև միջազգային տարբեր հարթակներում:

Մենք բավականին դժվար իրավիճակում ենք գտնվում՝ կապված մեր հարևանների հետ, և այս տարիների ընթացքում դուք միշտ հավասարակշռված դիրքորոշում եք ունեցել, որը շատ կարևոր է մեզ համար: Համոզված եմ, որ ձեր այս քաղաքականությունը կշարունակվի հետագայում ևս:

Համոզված եմ նաև, որ մեր հարաբերությունները կարող են նոր մակարդակի հասնել, և մենք կկարողանանք օգտագործել այն միջոցներն ու հնարավորությունները, որոնք ունենք և խոսքը ոչ միայն քաղաքական մեր հարաբերությունների զարգացման մասին է, այլև տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտների»,- իր խոսքում ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Ջան Հո-Ջինը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել.  «Ինձ համար մեծ պատիվ է աշխատել որպես դեսպան Հայաստանի Հանրապետությունում, որն ունի հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ:

Ինչպես Դուք շատ ճիշտ նշեցիք՝ մեր երկու երկրները շատ լավ բարեկամներ են և համագործակցություն են ծավալել տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ առևտրի ոլորտում, միջազգային հարթակում համագործակցությունը ևս, նաև երկու ժողովուրդների միջև շփումներն են ակտիվանում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, կրթության և գիտության ոլորտներում առկա համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ատոմային էներգիայի շահագործման կորեական փորձի կիրառման և նոր ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել են ինչպես միջխորհրդարանական դիվանագիտության, այնպես էլ քաղաքական երկխոսության խթանումը և բարձր մակարդակի փոխայցելությունները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները և վերսկսել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալուն միտված քննարկումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԽ պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին

Հաջորդը

Իրավիճակը ճանապարհներին 15։00 դրությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև…
Դիտել

Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված…
Դիտել

Մեկնարկում է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Սամարղանդում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ ԱՊՀ երկրների արտգործնախարարները և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն արդեն…
Դիտել

ՄԱԿ–ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների կարգավորման ջանքերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share