ՄԱԿ–ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների կարգավորման ջանքերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով։

Նա հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը՝ Միջազգային դատարանի վճիռների կատարման անհրաժեշտության մասին, ներառյալ՝ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին հաստատված որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովմանն ուղղված միջոցառումներին՝ երկու ուղղություններով։

Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնություն հասցնելու հասանելիությունը հեշտացնելու համար:

Նա երկու կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախցի երիտասարդները փակել են Կարմիր Խաչի գրասենյակի մուտքը

Հաջորդը

Մեզնից քչերն են պատկերացնում, թե ջրի պրոբլեմն ինչ ծավալի է. Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադամ Շիֆը Ադրբեջանին դատապարտող բանաձև կներկայացնի

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվում է բանաձև  ներկայացնել, որում կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները…
Դիտել

Մեսսին, Մարտինեսը և Սկալոնին 2022-ի լավագույնն են

Աշխարհի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսին ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստն է: …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share