Մեզնից քչերն են պատկերացնում, թե ջրի պրոբլեմն ինչ ծավալի է. Փաշինյան

«Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է. «Ջրի ճգնաժամը գլոբալ բնույթ ունի։ Հայաստանում այդ ճգնաժամն ահագնանում է, խորանում ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև՝ ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով»,- ասել է նա։

Ըստ վարչապետի՝ եթե քարտեզագրեն ու շրջեն մարզերով, մեծ անակնկալի կգան՝ պարզելով, թե ջրի պրոբլեմն ինչ մեծ ծավալների է. «Մեզնից քչերն են պատկերացնում, թե ջրի պրոբլեմն ինչ ծավալի է։ Իսկ դա մեծ ծավալի է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ջրի խնդիրը հաջորդ ռազմավարական ծրագիրը պետք է լինի. «Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական համակարգի ծրագրերը հոսքագծի վրա դնելուց հետո պետք է շատ լուրջ զբաղվենք ջրի պրոբլեմներով»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում ջուրը չի կառավարվում, այլ ուղղակի հոսում է. «Կան կազմակերպություններ, պաշտոնյաներ, ընթացակարգեր, օրենքներ ու կառավարության որոշումներ, բայց ջուրը մեզանում չի կառավարվում»։

Վարչապետի համոզմամբ՝ կա նաև գիտելիքի խնդիր, երբ չգիտեն, թե ինչ է նշանակում ջրի կառավարում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ–ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել հարաբերությունների կարգավորման ջանքերը

Հաջորդը

Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը. վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հարցը լուծվելու է միայն Լաչինի միջանցքով, այլ ճանապարհ չկա․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան…
Դիտել

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերն՝ ուղղված  տարաձայնությունների հարթմանը: Այս մասին նշել է ԵՄ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share