ՀՀ նախագահն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել մշտապես պետականության կողքին կանգնելու Ամերիկայի հայկական համագումարի սկզբունքային դիրքորոշումն ու 1990-ականներից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը: 

«Դուք միշտ եղել եք պետության կողքին՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություն է եղել: Սա ամենակարևորն է, քանի որ դուք անշահախնդիր կերպով միշտ աջակցել եք պետականությանը և օգնել Հայաստանի քաղաքացիներին: Ես դա շատ բարձր եմ գնահատում, քանի որ հաճախ քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները խանգարում են միասնականությանը», – ասել է նախագահ Խաչատուրյանը:

Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ թե՛ Սփյուռքի ներսում, թե՛ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայկական համագումարի գործունեության առաջնային սկզբունքներից մեկը միասնականությունն է և հայկական պետականության աջակցությունը:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ մանրամասներ: Նախագահն անդրադարձել է Հայաստանի առջև ներկայումս ծառացած անվտանգության մարտահրավերներին, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա ընդհանուր իրավիճակին ու ակնկալիքներին:

Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ հարաբերություններում և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, ինչպես նաև՝ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի շուրջ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանն ունի նաև Սփյուռքի կազմակերպությունների աջակցության կարիքը բարեփոխումների իրականացման ճանապարհին, սակայն այդ օգնության բովանդակությունն անհրաժեշտ է վերաձևակերպել և առաջնորդվել զարգացման ու ծրագրերի կյանքի կոչման սկզբունքներով և ոչ թե ուղղակի ու մեկանգամյա բարեգործական օգնությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավոր

Հաջորդը

G7-ը կքննարկի Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի իրավիճակին

РИА Новости-ն տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգոություն է հայտնել ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերի կապակցությամբ։…
Դիտել

Գերմանիայի նախագահը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել…
Դիտել

ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է Երեւանի քաղաքապետին

Անդրադառնալով սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը՝ հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share