ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի իրավիճակին

РИА Новости-ն տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգոություն է հայտնել ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերի կապակցությամբ։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք ադրբեջանա-հայկական սահմանի որոշ հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ապաքինում մաղթում»,- ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը:

ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել կողմերին՝ ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա դեգրադացիայով հղի ցանկացած գործողությունից, ինչպես նաև առաջացող բոլոր խնդիրները լուծել քաղաքական-դիվանագիտական ​​ճանապարհով:

Բիկանտովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել տրամադրել անհրաժեշտ օգնությունը ադրբեջանա-հայկական սահմանի իրադրությունը կարգավորելու համար, ապաէսկալացիայի, սահմանի սահմանազատման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի միջոցով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի և 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդասիրական իրավիճակն Արցախում օրեցօր վատանում է. Արցախի մարդու իրավունքների պաշտպան

«Արցախյան շրջափակման 17-րդ օրն է, մարդասիրական իրավիճակն Արցախում օրեցօր վատանում է, վտանգի տակ են 120 հազար մարդու կյանքի,…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում են ահազանգեր այն մասին,…
Դիտել

25-35 տոկոսով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։  Մանրածախ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share