ՀՀ նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան:

Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:

Գարո Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սա ո՞վ է, որ պետք է այսպիսի լկտի տոնայնությամբ խոսի իմ պետության ու հայրենիքի մասին․ Նորիկ Նորիկյան

Հաջորդը

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան…
Դիտել

Այն մարտահրավերները որոնք ուղղված են Հայաստանի դեմ, լայն առումով նաեւ ուղղված են տվյալ դեսպանների երկրների դեմ․ Արմեն Պետրոսյան (տեսանյութ)

Սահմանային չհանգուցալուծվող իրավիճակի ֆոնին բավական ուշագրավ էին Հայաստանում հավատարմագրված որոշ եկրների դեսպանների այցերը սահմանամերձ տարածքներ։ Այդ այցերը նաեւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share