ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ուղղություններով ունենք համագործակցության թե՛ լավ փորձ, թե՛ ավելի մեծ պոտենցիալ: Ուրախ կլինենք միասին աշխատել բոլոր ուղղություններով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, մասնավորապես, համատեղ իրականացված «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որն ամփոփվում է այս օրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ԱՄՆ-ի հետ քաղաքացիական կրթության ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով, որ այն մեր կրթության բարեփոխումների առանցքում է:

Մշակույթի ոլորտում Ժաննա Անդրեասյանը արժևորել է հատկապես ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը, որը նախարարի գնահատմամբ՝ առանցքային կետ է երկու երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված Մեղրիի Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (Սբ․Սարգիս) եկեղեցու վերակառուցման ու պահպանության ծրագիրը և նշել, որ այժմ աշխատանքներ են տարվում Սանահինի վանական համալիրի և Երերույքի տաճարի վերակառուցման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարը առաջարկել է մշակույթի ոլորտում դիտարկել նաև համատեղ փառատոնների ու ցուցադրությունների անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով երբեմնի լավ փորձը:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության խորացման կարևորությունը. « Համատեղ իրականացվում են բազմաթիվ կրթական ու մշակութային ծրագրեր, որոնք իսկապես շատ կարևոր են: Այդուհանդերձ, համագործակցության ավելի լայն հեռանկարներ կան: Ուրախ կլինեմ շարունակել ձևավորված լավ ավանդույթներն ու համատեղ արդյունավետ աշխատանքը»:

Կողմերն անդրադարձել են կրթական փոխանակման համատեղ ծրագրերին, անգլերենի ուսուցման մի շարք նախագծերին՝ ուղղված ուսուցիչների և դասավանդողների վերապատրաստումներին, գյուղական համայնքներում անգլերենի ուսուցմանը նպաստող համատեղ ծրագրերին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործունեության վերսկսումը, որը վերջին տարիներին ընդհատվել էր՝ կորոնավիրուսի համաճարակի իրավիճակով և պատերազմով պայմանավորված:

«Համագործակցության տարիների ընթացքում ԱՄՆ Խաղաղության կորպուսի հարյուրավոր կամավորներ են ծառայել՝ աջակցելով անգլերենի դասավանդմանը Հայաստանի տարբեր մարզերում»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի առնչությամբ:

Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեսին հեռանում է ՊՍԺ-ից

Հաջորդը

Մոլդովայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հնգակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության…
Դիտել

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը. Հայաստանն ունեցավ երեք մեդալակիր։ Աշխարհի առաջնության…
Դիտել

Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Մենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի…
Դիտել

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Սեպտեմբերի 5-8-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share