Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Սեպտեմբերի 5-8-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր և սեպտեմբերի 9-ի ցերեկը, 6-8-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 4-6 աստիճանով, սեպտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ. Պեսկով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի…
Դիտել

Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված գործողություններ իրականացնի. նախագահ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման բացարձակ անտեսումն ապացույցն է…
Դիտել

Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են. Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանն ամփոփել է 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։ «Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share