Հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են. Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ քաղաքապետարանն ամփոփել է 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։

«Երևանի քաղաքապետարանը այսօր ամփոփեց 2023 թվականի ամանորյա լուսավորության ծրագրի իրականացման աշխատանքները։ Ծրագրի իրականացմանը մասնակցած անձինք միայն գիտեն, թե դրա իրականացման ճանապարհին ինչքան խոչընդոտներ են հաղթահարվել և ի վերջո, թույլ տվեք ասել, ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։

Այս գնահատականը տալու առաջին հիմքը շատ երևանցիների արձագանքն է, որն անձամբ եմ լսել զարդերի փորձարկումներից սկսած և տոնական օրերի ընթացքում։ Գլխավորապես մեր երեխաների խինդը և լավ տրամադրությունն ապահովելուն թեկուզ փոքր մասնակցություն ունենալու գիտակցումը մեծ բավականություն է պատճառում, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցավոք տխրելու և արտասվելու շատ առիթներ ենք ունեցել։ Գիտեք, որ ծրագրի իրականացումը որոշ հայրենակիցներ նաև քննադատեցին։

Քննադատության առիթները տարբեր էին, ոմանց պարզապես դուր չէր գալիս զարդարանքի ձևը, մյուսները տարակուսած էին այն հանգամանքից, որ զարդարման աշխատանքները կապակցվել էին որոշ շենքերի ներգործության հետ։ Վստահեցնում եմ, որ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում նաև այս կարծիքներին և կարծում եմ, որ հետագայում ավելի պատշաճ պետք է կազմակերպենք նախնական հանրային իրազեկման աշխատանքները։

Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև, որ ամանորյա զարդերի ապամոնտաժումից հետո մասնավորապես Հանրապետության հրապարակի շենքերի վրայի բաց անցքերը փակվել են, ինչը ի սկզբանե նախատեսված էր կապալառու կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրով։ Այս թեմայի շուրջ նախկինում իրականացված լուսաբանմանը ծանոթ լինելով, կարծում եմ, որ ապագայում կրկին կարող են լինել մեր հանրությանը խեղաթյուրված իրականություն ներկայացնելու փորձեր։

Ինչպես նշել էի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի գրառմանս մեջ, Հանրապետության հրապարակի շենքերը տարիներ ի վեր, տարբեր առիթներով, ենթարկվել են ներգործության, որոնց հետքերը վերացված չեն մինչ օրս և որոշ անձինք ջանք ու եռանդ չէին խնայում, որ այդ ամենը կապեն 2023 թվականի ամանորյա ծրագրի հետ և կարծում եմ՝ նման փորձեր կարող են կրկին լինել։

Բարձր գնահատելով բոլոր անձանց անկեղծ հոգատարությունը մեր ճարտարապետության կոթողների նկատմամբ, այս թեման միտումնավոր խեղաթյուրելու ցանկություն ունեցողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, քանզի այս անգամ ստիպված կլինեք բոլոր պնդումներն ապացուցել օրենքով սահմանված կարգով։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ծրագրի իրականացմանը մասնակցած բոլոր անձանց»,- տեղեկացրել է փոխքաղաքապետ Գրիգորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի իշխանությունները ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին

Հաջորդը

Արցախում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ քաղաքացիները պետք է դիմեն ռուսական խաղաղապահ զորախմբի հետ գործակցության ապահովման կենտրոն

Առնչվող նյութեր
Դիտել

Սամանթա Փաուերը Սյունիքում է (տեսանյութ)

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Գորիսում են: Նրանց ուղեկցում է ԱՄՆ–ում…
Դիտել

ՄԻՊ-ը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ԼՂ հայ բնակչության խոշտանգման, անդամախեղման և այլ դեպքերի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share