ՀՀ ՊԵԿ-ում քննարկել են ԵԱՏՄ պետությունների միջև գործակցության հեռանկարները

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար, կոլեգիայի անդամ Ռուսլան Բեկետաևի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդթվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագազարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում անուղղակի հարկերի հարկային վարչարարությանը, անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը, համագործակցության կատարելագործմանը:

ՊԵԿ նախագահը գործընկերոջը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» որոշումը։

Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ մշակվել և շահագրգիռ մարմինների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարման գործարքների փաստաթղթավորման մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։

Զրուցակիցները կարևորել են երկու կառույցների ստորաբաժանումների կողմից ամենօրյա սկզբունքով տարվող աշխատանքները և ընդգծել, որ բարձրմակարդակի հանդիպումները կարող են նոր ազդակներ հաղորդել վերջիններիս արդյունավետության բարձրացմանը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիբաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Հաջորդը

Թունիսյան էքստրեմալ արձակուրդի հետքերով. Ժամանցային ուղեցույց Թունիսից

Առնչվող նյութեր
Դիտել

Ոստիկանությունը հերքում է

Պարեկային ծառայության ծառայողական մեքենաների վերաբերյալ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ «ԶԼՄ-ներում տեղեկություն…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման…
Դիտել

ՃՏՊ Սևան – Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 29-ին, ժամը 07:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share