ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն և Լանջիկ-Մաստարա (բուք) ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի, Ապարանի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Սիսիան, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ճամբարակ, Գավառ, Մարտունի, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում, Ելփին, Չիվա գյուղերում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Թալինի, Արագածի, Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզի երեք բնակիչ

Հաջորդը

Նոր երկրաշարժ Թուրքիայում

Առնչվող նյութեր
Դիտել

Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել

Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված  որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին…
Դիտել

«ՀայԲույս 2022» փառատոնին պատրաստվեց խաղաղության ամենաերկար բրդուճը

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 8-րդ անգամ տեղի ունեցավ հայկական բույսերին նվիրված «ՀայԲույս» փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին մեծ մասամբ…
Դիտել

«Փեթակի» տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ երբ են վերադառնալու աշխատանքի

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին Ֆեյսբուքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share