Հնարավոր նոր լուծումներն էլ ակնհայտ չեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը։

«Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Երեկ մենք մամլո հաղորդագրություն ենք տարածել հանդիպման վերաբերյալ, որտեղ նշված են քննարկված թեմաները։ Նաև նշված են այն որոշումները, որոնք կայացվել են։ Դրանք աշխատանքային բնույթի որոշումներ են։ Իհարկե, հասկանալի է, որ քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այն, ինչի մասին ես հայտարարել եմ։ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ՝ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ դա հեշտ, պարզ չէ, հնարավոր նոր լուծումներն էլ ակնհայտ չեն, մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել։ Եվ նաև կարծում եմ, որ անհրաժեշտություն է և մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն։ Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանք այս խնդրի լուծման վրա»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԽ նախագահը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը. Միշելի հայտարարությունը

Հաջորդը

Տոկաևն առաջարկել է աշնանը նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել

Առնչվող նյութեր
Դիտել

Տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղղված ևս մեկ քայլ

Երևանի քաղաքապետը տեղեկություններ է հայտնել տրանսպորտային համակարգի նոր գորրնծանական քայլերի մասին։ «Հարգելի երևանցիներ,Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ…
Դիտել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումը

Վ.Ղ.-ն, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով  Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share