Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ԵՄ-ին մեղադրել է Հայաստանին դավաճանելու համար և նշել․ «Այդ ԵՄ-ն է դավաճանել ՀՀ-ին»։

«Շառլ Միշելին հիշեցնեմ,որ հենց ԵՄ-ն է Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրել, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»։

Զախարովան նաև նշել է, թե ԵՄ-ն ոչ մի խաղաղություն և ապաէսկալացիա Հայաստանում չի ապահովի․ «Նրանց գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է, այլ Բրյուսելի հետաքրքրություններից ելնող հետախուզական մոնիտորինգն ու իրավիճակի սրումը»։

Զախարովան ասել է, որ Բրյուսելի վրա է կատարվածի պատասխանատվությունը. «Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև ձեռք բերված երեք պայմանավորվածությունները բառիս բուն իմաստով փոխարինվեցին ԵՄ-ի գագաթնաժողովներով, և Երևանի դիրքորոշումն այդկերպ ձևավորվեց ԵՄ-ի ազդեցության տակ»։ նա ողջունել է ֆրանսիայի որոշումն ու տարատեսակ այլ հայտարարոթւյուններ։

Նա հիշեցրել է, որ ՀՀ իշխանությունների սուվերեն իրավունքն է տեսակետ ձևավորելը, բայց պետք է այդ մասին խոսել բաց. «Դեռ կտեսնենք՝ ինչպիսին կլինեն ԵՄ նախաձեռնությամբ Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հայ-ադրբեջանական հերթական գագաթնաժողովի արդյունքները»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ

Հաջորդը

Այսօր հայկական ու ռուսական համատեղ հիշողությունն ու պատմական ժառանգությունը չափվում է գազի գնով և կոնյակի չափաբաժնով․ Հայկ Դեմոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ հանրությունը պետք է մերժի քաղաքական երկբեւեռությունը․ Վադիմ Հարությունով (տեսանյութ)

Azdagir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել հայտնի բլոգեր, լրագրող, «Հայկական հետք» հաղորդաշարի և «Անտիտապոռ» նախագծի հեղինակ Վադիմ Հարությունովի հետ։…
Դիտել

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կոչը կառավարության անդամներին

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ Կառավարության անդամներին չհաստատել  և ընթացք չտալ ՀՀ արդարադատության նախարարության հանրային…
Դիտել

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր, մասնակցել է հիշատակի միջոցառմանը

Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Ռ․Ն․…
Դիտել

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ին կժամանի Երևան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտնել է, որ պաշտոնատար անձանց խմբի հետ Երևան կժամանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share