Հուժկու պայքարն հրամայական է․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լ․ Ազիզյանը։

«Նման կազմով ու ձևաչափով քննարկում երբևէ տեղի չի ունեցել, բայց մենք կարծրատիպեր կոտրելու ճանապարհով պետք է գնանք,- ապօրինի անտառհատումների դեմ ծավալվող պայքարի և անտառխախտումների դեպքերի կրճատման ու անտառկառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ աշխատանքային քննարկմանը գործընկերներին ողջունելով նշել է նախարար Պետրոսյանը։

Նախարարի խոսքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի թիվ մեկ խնդիրն այսօր անտառպահպանությունն է, իսկ առաջնային նպատակը՝ անտառը անտառխախտներից ու ապօրինության ցանկացած դրսևորումից զերծ պահելը։

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ընդլայնված աշխատանքային քննարկումն էլ հենց դրան է միտված՝ վեր հանել օրենսդրական բացերը և գտնել լուծումներ, որոնք կհամապատասխանեն ոլորտի կարգավորման՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր քաղաքականությանը։

Վերջին շրջանում անտառխախտումների դեպքերի արձանագրման թվի աճ է գրանցվել։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նախորդ շրջաններում շատ դեպքերում անտառխախտումների ոչ բոլոր դեպքերն են արձանագրվել կամ փոխանցվել իրավապահ մարմիններին։ «Այսօր կա դրված հստակ պահանջ՝ անտառխախտման ցանկացած դեպք պետք է արձանագրվի և արժանանա իրավապահ համակարգի և տեսչական մարմինների գնահատականին։ Այստեղ մեր կամքն աներեր է, և չի կարող լինել այլ կարծիք։ Անտառապետերն ու անտառապահերը պետք է այս պայքարում կանգնեն մեր կողքին և կիսեն մեր տեսլականը․ միմյանց ձեռք կսեղմենք և նոր ջանքով կշարունակենք մեր պայքարն ու ճանապարհը։ Անհանդուրժող ենք լինելու անտառը սեփական բիզնեսի վերածողների հանդեպ։ Հայաստանում անտառը չի կարող ծառայել անհատների նեղ անձնական շահերին»»,- հայտարարել է նախարարը։

Նախարարն ու անտառտնտեսությունների ղեկավարները հարցուպատասխանի միջոցով քննարկել են գույքագրված խնդիրները։

«Չենք դիտարկելու, չենք լսելու, հաշվի չենք նստելու որևէ հիմնավորման ու արդարացման հետ։ Նախատեսված հատատեղից դուրս որևէ հատված ծառի առկայությունը, չարձանագրված և վերահսկողության բացակայությամբ զուգորդված հատումներն ուղղակիորեն անդրադառնալու են նաև մեր փոխվստահության վրա և արժանանալու են կառավարչական ինստիտուտների հակազդեցությանը։ Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն օրվա հրամայական է»,- հանդիպումն ամփոփել է նախարարը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը հոգեկան առողջության մանկական բաժանմունք ունի

Հաջորդը

Ամփոփվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի իրականացման սկզբնական արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն. ԿԲ (տեսանյութ)

ՀՀ կենտրոնական բանկում ակնկալում են, որ նախորդ տարվա համեմատ այս տարի սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն: Այս…
Դիտել

Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share