Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք.Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատատեղերի ու աշխատավարձերի ցուցանիշներին։ «Պետք է ընդգծեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Երրորդ հանրապետության պատմության ընթացքում։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021 թվականի դեկտեմբերին։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականին աշխատատեղերն ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի դեկտեմբերի համեմատ՝ 70 977-ով։ Ուզում եմ ընդգծել, որ այստեղ որևէ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են, այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ, և մենք, եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով էական աճ է արձանագրվել նաև միջին ամսական աշխատավարձի առումով։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով։ 2019 թվականի համեմատ ավելի է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավելի է 54 հազար դրամով կամ 24․6 տոկոսով։

«Ուզում եմ նաև ընդգծել համախառն աշխատավարձը, թե ընդհանուր աշխատավարձային ֆոնդն ինչ շարժ է ունեցել։ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 15․7 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի համեմատ ավելի է 38․7 մլրդ դրամով կամ 38 տոկոսով։ Այս փաստերի բերումով նաև պիտի արձանագրեմ, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը 2018 թվականի համեմատ նվազել է մոտավորապես 9 տոկոսով։ Խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է, և 60․4 տոկոսից դարձել է 51․45 տոկոս։ Անգամ կորոնավիրուսի, պատերազմյան ցնցումների պայմաններում միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտավորապես 55 հազար դրամի չափով։ Բայց ցավոք պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ինչո՞ւ չենք կարող ասել, որովհետև 2021 թվականի ընթացքում մենք ունեցել ենք էական գնաճ, որը 2021 թվականի դեկտեմբերին 2020-ի դեկտեմբերի համեմատ ավելի է 7․7 տոկոսով։ Իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով»,- նշեց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի նշեց, որ փորձում են միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար, և հույս կա, որ այս տարի կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակաքի։

«Եվ եթե սրան զուգահեռ մեզ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ փոխվարչապետի հետ հանդիպումը նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման աշխատանքներին

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի…
Դիտել

ՄԻԵԴ-ը գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների…
Դիտել

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական…
Դիտել

Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. Վիկտոր Ենգիբարյան

ՀՀ ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մարտի 27-30-ը գործուղվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։  Գերմանիայում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share