Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս հնչեցրած իր հայտարարությունները և որոշ պարզաբանումներ ներկայացրեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին թե իբր իշխանությունը որոշել է Ացրախը հանձնել և ապրիլի 13-ի ելույթը այդ ենթատեքստն ուներ: Փաշինյանը հակադարձեց իրեն քննադատողներին՝ ելույթն այլ բանի մասին էր:

«Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի տպավորությամբ որոշ մարդիկ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա։

«Ոչ, Ղարաբաղի ժողովուրդը դուրս պետք է չգա Ղարաբաղից։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Սրա մասին է խոսքը»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պատերազմում զինծառայողները դրա համար են զոհվել, որպեսզի հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար։

«Մենք ճանապարհ ենք բացել, որպեսզի մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը չի որոշել՝ լինի՞ պատերազմ, թե՞ չլինի։

«Մենք չենք որոշել պատերազմ լինի, թե չլինի։ Մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ ոչ՝ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ Եվ մենք պետք է  որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք։ Մենք ախոռ չենք, մենք երկիր ենք։ Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն։ Մենք պետություն ենք, մենք ազգ ենք։ Մենք ինքնիշխան ենք։ Այո, մենք հպարտ ենք, այո մենք արնածոր ենք, բայց ունենք ինքնասիրություն։ Եվ մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից՝ մանիպուլացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ազգային ժողովի եզրափակիչ ելույթում ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց՝ թույլ չի տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը
Սերժ

Սերժ Սարգսյանը բանակցային փաստաթուղթ է հրապարակել

Հաջորդը

Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. Ա. Փամբուխչյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն կարևորում է Չեռնոգորիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նախագահը մասնավորապես նշել…
Դիտել

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

«3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ…
Դիտել

Խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share