Ղրղզստանը հանդես Է եկել սահմանի իրադրության խաղաղ կարգավորման օգտին

Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարներ Ժեենբեկ Կուլուբաեւը եւ Սիրոջիդդին Մուխրիդինը սեպտեմբերի 16-ին բանակցություններ են վարել սահմանի ընդհանուր հատվածի իրադրության շուրջ, որոնց ընթացքում ղրղզական կողմը հայտարարել Է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«2022 թվականի սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի եւ Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի միջեւ կայացել են բանակցություններ պետական սահմանի ղրղզա-տաջիկական  հատվածում իրադրության լուծման շուրջ: Ղրղզական կողմը վերստին նշել Է սահմանին ծագող խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ղրղզական կողմի վարկածով՝  սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծում Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծում: Բիշքեկը հայտնում Է փոխհրաձգությունների ժամանակ 11 վիրավոր ղրղըզ զինծառայողների մասին: Իրադրությունը երկու պետությունների սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-ին:

Ղրղզական կողմի վարկածով՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտաան դիրքեր»:  Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր Է առել փոխհրաձգություն: Մի քանի ժամ անց զինված բախումեր են տեղի ունեցել նաեւ Բատկենի մարզի Կակ Սայ եւ Պասկի Առիք բնակավայրերում: Երեկոյան դեմ փոխհրաձգությունները դադարել են: Ղրղզական կողմը հայտնել Է երկու վիրավոր զինծառայողների եւ երեք տուժած քաղաքացիական անձանց մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Հաջորդը

Վարչապետը Էմանուել Մակրոնին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

Վրաստանում հաստատել են ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը Հայաստան

Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Ինչպես…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում…
Դիտել

Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share