Ճապոնիան առաջին տեղում է աշխարհում քովիդի դեպքերի օրական աճով

Ճապոնիան, որտեղ կորոնավիրուսի ամբողջ համավարակի ընթացքում նշվել Է հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը, դուրս Է եկել բոլոր երկրների թվում առաջին տեղը քովիդի դեպքերի թվի օրական աճով: Դա հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 27-ի դրությամբ Ճապոնիայում մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 հազար դեպք: ԱՀԿ-ի տվյալներով՝ հուլիսի 26-ին Եվրոպայում արձանագրվել Է 210,9 հազար նման դեպք: Հուլիսի 27-ին բացառությամբ Ճապոնիայի առավելագույն թիվը եղել Է ԱՄՆ-ում, որտեղ արձանագրվել Է ավելի քան 117,5 հազար դեպք: Հաջորդը գալիս են Հարավային Կորեան (100,3 հազար դեպք), Իտալիան (88,7 հազար) եւ Ֆրանսիան (87,6 հազար):

Գրեթե ամբողջ համավարակի ժամանակ Ճապոնիան ցույց Է տվել քովիդով հիվանդացության՝ աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկը: Վերջին մի քանի շաբաթում, ինչպես նշում են իշխանությունները, երկրում համավարակի յոթերորդ ալիքն Է: Կառավարական հանձնաժողովի կարծիքով՝ հիվանդացածների թվի կտրուկ աճը կապված Է BA.5 ենթատարբերակի տարածման հետ:

Չնայած համաճարակային իրավիճակին, Ճապոնիայի կառավաությունը չի պլանավորում մտցնել սահմանափակումներ: Մարդկանց հորդորում են դրսեւորել զգոնություն եւ անցնել կրկնական պատվաստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 29 հա տարածքում բռնկված հրդեհները

Հաջորդը

Նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով 34-ամյա տղամարդ է ձերբակալվել.ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան  Էդմոն Մարուքյանը պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին…
Դիտել

Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին

Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է…
Դիտել

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին

Արցախի արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share