Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ

Հունվարի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 376 դեպք, որից 175-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 106, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, փլուզման, քարաթափման, դարափուլի, դիակի հայտնաբերման և որոնողափրկարարական՝ 1-ական, երկրաշարժի՝ 3, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 124, ինքնասպանության փորձի՝ 7, կեղծ ահազանգի՝ 2, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 19, հրդեհի կեղծ կանչի՝ 28 և 22 այլ դեպքեր: 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 95, զոհվել՝ 26 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացվել ԱԺ

Հաջորդը

2023թ. նախատեսվում է ձեռք բերել 9 անուն 37 երաժշտական գործ

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտի պայթյունի զոհերից 3-ի 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել են Լեռնային Ղարաբաղում սույն թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարող տարածքում գտնվող վառելիքաքսուկային նյութերի…
Դիտել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույցում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված…
Դիտել

Գիշերը ադրբեջանցիները կրկին դիմել են սադրանքի. ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share