ՃՏՊ Սևան – Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 29-ին, ժամը 07:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Սևան – Գետափ ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել լճափին․ ուղևորը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ ՊՆ. 420 տոննա հումանիտար օգնություն է հասցվել Քելբաջարի շրջան

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպ, 882-ը՝ առողջացել են

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ֆինանսների նախարարը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը…
Դիտել

Քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին միստրալ հրթիռներ տրամադրելու հարցը. «Միստրալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share