Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ելիսեյան պալատի փոխանցմամբ, հեռախոսազրույցները տեղի են ունեցել օգոստոսի 4-ին։

Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերի Լաչինի միջանցքի տարածքում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նա կոչ է արել անել ամեն ինչ՝ էսկալացիայից խուսափելու և Հայաստանի հետ բանակցություններին լիարժեք ծավալ հաղորդելու համար։ Նա ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հարգման կարևորությունը։

Ֆրանսիան սերտ կապի մեջ է կողմերի և իր գործընկերների հետ, որպեսզի շարունակի աջակցել և նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք

Հաջորդը

Բարսեղյանը մասնակցել է «Սլովան»-ի` ԵԱ-ի որակավորման երրորդ փուլի հանդիպմանը

Առնչվող նյութեր
Դիտել

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ նրան դիմավորել…
Դիտել

Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Extraordinary Travel Festival-ի մասնակիցներին

Հոկտեմբերի 17-ին Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Հայաստանում կայացած Extraordinary Travel Festival-ի մասնակիցներին։ Աշխարհի 28 ճամփորդասեր, որոնցից շատերն արդեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share