Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

Կյանքի 77-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։  Այդ մասին տեղեկացնում է նրա որդին՝ ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը։

Վահե Սուրենի Շահվերդյան ծնվել է 1945 թ-ի օգոստոսի 9-ին Կիրովականում։

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին եղել է նույն բուհի ռեկտորը, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։

1995-1999 թթ-ին եղել է ՀՀ Աժ պատգամավոր։

2008 թվականից Վահե Շահվերդյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։

Նա ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Լեհաստան, Չեխիա, Թուրքիա, Իրան։ Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը և ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց, իսկ ինքնատիպ դերակատարումով առանձնացավ և «Վահագն» մրցանակի արժանացավ Պոնսիայի դերակատար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը։ Շահվերդյանական բեմադրությունների հատկապես առաջին և երկրորդ շրջանում նկատելի էր աճեմյանական ռեժիսորական ձեռագրի ազդեցությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտում կայացել է մեծ հանրահավաք

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

Առնչվող նյութեր
Դիտել

Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինական հակամարտության նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը թուլանում է

Ուկրաինայի նախագահն այս դիրքորոշումը հայտնել է ուրբաթ օրը Կիևում՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ես…
Դիտել

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ…
Դիտել

Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կալանավորվել է

Ավարտվել է բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից խարդախությամբ խոշոր չափերով մի քանի դրվագ հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ…
Դիտել

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում  մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share