Մանրամասներ Էջմիածինում կատարված սպանության դեպքից. հայտնաբերվել է նաև երկրորդ հետախուզվողը

Ապրիլի 25-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, oպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 2022 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզության մեջ գտնվող էջմիածինցի 36-ամյա մի երիտասարդի: Նա և համաքաղաքացի երկու ընկերները ծրագրել էին Էջմիածնում բնակվող 28-ամյա Արթուր Առաքելյանի սպանությունը։ Հենց այդ նպատակով 37-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները հունիսի 11-ին Վրաստանի Հանրապետությունից ժամանել էին Հայաստան, որտեղ նրանց դիմավորել էր էջմիածինցի 35-ամյա ընկերը: Այնուհետև երեքով գնացել էին նախապես վարձակալած բնակարան, որտեղ պլանավորել և նախապատրաստել էին Արթուր Առաքելյանի սպանությունը:

Օգոստոսի 18-ին, ժամը 17.40-ին, տեղեկանալով Արթուր Առաքելյանի տեղաշարժի մասին, «Օպել» մակնիշի մեքենայով գնացել էին Էջմիածին քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, դարանակալել և սպասել էին նրան։ Երբ Արթուր Առաքելյանի «Մերսեդեսը» ընթացել էր տվյալ խաչմերուկի ուղղությամբ, Թումանյան փողոցում մեքենայով փակել էին նրա ճանապարհը։ Այնուհետև 36-ամյա տղամարդը դիմահար կրակահերթ էր արձակել «Մերսեդեսի» ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Առաքելյանը և ուղևորը, ստանալով ծանր մարմնական վնասվածքներ, մեքենայով դիմել էին փախուստի։

Չէր ուշացել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգը. հրազենային վնասվածքներով բուժհաստատություն էին տեղափոխվել 28-ամյա երկու երիտասարդ։ Հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Արթուր Առաքելյանը մահացել էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «Մակարով» ատրճանակ և փամփուշտներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին հանցակիցներից 37-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանն առաջարկում է ավելացնել ԵՄ դիտորդների թիվը

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

Կիևում տեղի է ունեցել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներին նվիրված քննարկում Ուկրաինայի հայերի…
Դիտել

34 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված…
Դիտել

Արցախում կվերսկսվի դասագործընթացը

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ…
Դիտել

Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք.ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share