Մանրամասներ Էջմիածինում կատարված սպանության դեպքից. հայտնաբերվել է նաև երկրորդ հետախուզվողը

Ապրիլի 25-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, oպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների հետ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 2022 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզության մեջ գտնվող էջմիածինցի 36-ամյա մի երիտասարդի: Նա և համաքաղաքացի երկու ընկերները ծրագրել էին Էջմիածնում բնակվող 28-ամյա Արթուր Առաքելյանի սպանությունը։ Հենց այդ նպատակով 37-ամյա և 36-ամյա երկու երիտասարդները հունիսի 11-ին Վրաստանի Հանրապետությունից ժամանել էին Հայաստան, որտեղ նրանց դիմավորել էր էջմիածինցի 35-ամյա ընկերը: Այնուհետև երեքով գնացել էին նախապես վարձակալած բնակարան, որտեղ պլանավորել և նախապատրաստել էին Արթուր Առաքելյանի սպանությունը:

Օգոստոսի 18-ին, ժամը 17.40-ին, տեղեկանալով Արթուր Առաքելյանի տեղաշարժի մասին, «Օպել» մակնիշի մեքենայով գնացել էին Էջմիածին քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, դարանակալել և սպասել էին նրան։ Երբ Արթուր Առաքելյանի «Մերսեդեսը» ընթացել էր տվյալ խաչմերուկի ուղղությամբ, Թումանյան փողոցում մեքենայով փակել էին նրա ճանապարհը։ Այնուհետև 36-ամյա տղամարդը դիմահար կրակահերթ էր արձակել «Մերսեդեսի» ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Առաքելյանը և ուղևորը, ստանալով ծանր մարմնական վնասվածքներ, մեքենայով դիմել էին փախուստի։

Չէր ուշացել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգը. հրազենային վնասվածքներով բուժհաստատություն էին տեղափոխվել 28-ամյա երկու երիտասարդ։ Հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Արթուր Առաքելյանը մահացել էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «Մակարով» ատրճանակ և փամփուշտներ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին հանցակիցներից 37-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանն առաջարկում է ավելացնել ԵՄ դիտորդների թիվը

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ…
Դիտել

Բաքուն մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ…
Դիտել

Շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն,…
Դիտել

Արցախում երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի

Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share