Մասնակի զորահավաքի շրջանակներում ՌԴ-ում պատրաստություն Է անցել ավելի քան 300 հազար զինծառայող. Շոյգու

Մասնակի զորահավաքի շրջանակներում երկու ամսվա ընթացքում ուսուցում են անցել ավելի քան 300 հազար պահեստայիններ և կամավորներ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ուսումնական կենտրոններում պատրաստում են անցել մարտական մեքենաների և տանկերի, հրետանային համակարգերի հաշվարկների, հակաօդային պաշտպանության միջոցների, անօդաչու ավիացիայի և ռադիոԷլեկտրոնային պայքարի, ապարատային կապերի համալիրների շուրջ ութ հազար անձնակազմեր», – հայտարարել Է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 30-ին կայացած կոլեգիայի նիստում:

Նրա խոսքով՝ նոր զինվորական կազմավորումների մարտական ուսուցման գործում ներգրավված են շուրջ երեք հազար հրահանգիչներ, գործի Է դրվել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 100 զորավարժարան: «Զինծառայողներն ստացել են գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մարտական և հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար ինչպես ինքնուրույն, այնպես Էլ ստորաբաժանումների կազմում», – ասել Է Շոյգուն: Խոսելով պաշտպանական ոլորտի պետական պատվերի կատարման մասին՝ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել Է, որ այն կապահովվի ոչ պակաս, քան 99 տոկոսի մակարդակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովը Բայրամովի հետ հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

Հաջորդը

ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատարի հետ

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի…
Դիտել

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության…
Դիտել

Իրանի հոգևոր առաջնորդը թվիթերյան գրառմամբ կրկնել է հայ-իրանական սահմանի փակման անհնարինության մասին հայտարարությունը

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը, որը հայտնել է Էրդողանի և Պուտինի հետ…
Դիտել

Կկառուցվի 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան. կառավարությունը արտոնություններ է տվել

ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 11-ի որոշման համաձայն «Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share