Մարիխուանա և կրիստալ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հոկտեմբերի 19-ին:

Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Էջմիածնի խճուղուց, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին չորս տղամարդու` նրանցից մեկի՝ գյումրեցու վարած մեքենայով հանդերձ: Երեք ուղևորներից մեկը Հրազդան քաղաքի բնակիչ է, մեկը` Սոլակ գյուղի, երրորդը` Երևանի:

Անձնական խուզարկությամբ սոլակցու ծոցագրպանից հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ: Նա հայտնել է, թե թմրամիջոցը հավաքել է վայրաճ կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար:
Երևանցու գուլպայի միջից հայտնաբերվեց դեղնականաչավուն հեղուկով լցված ներարկիչ, ևս երկուսը հայտնաբերվեց նրա դրամապանակից, մեկը դատարկ էր: Ըստ նրա` ներարկիչների մեջ կրիստալ տեսակի թմրանյութ է, ինչը 10 հազար դրամով ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով:

Ոստիկանները պարզել են, որ երևանցին իր կրիստալից հյուրասիրել էր հրազդանցուն և սոլակցուն:

Նշանակվել է փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Հաջորդը

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Առնչվող նյութեր
Դիտել

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքները: Այս մասին հայտնել են Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնն ու Visit Jermuk ֆեյսբուքյան զբոսաշրջային էջը: «Հզոր բանակ,…
Դիտել

Մեր դիվանագիտությունը պարտված չէ.Արա Այվազյան

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱԳՆ անձնակազմի հետ:  Նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց…
Դիտել

Առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ

Ազգային ժողովն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share