Մարտակերտի վերին ենթաշրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել:

Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։

Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։

Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։

Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5սմ-ի։

Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհ Կապան քաղաքում

Հաջորդը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԳՄՍ-ն սահմանել է հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր  իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին»…
Դիտել

Պատվաստվելու են ռիսկի խմբի անձինք․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում մեկնարկում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share