Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր. Թագուհի Թովմասյան

Մեզ դահլիճից դուրս հրավիրելու՝ ԱԺ նախագահի հրամանը միանգամայն ապօրինի էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։

«ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորի աշխատանքին, որովհետև ԱԺ շենքի անվտանգության կանոնների պահպանման բոլոր կետերով նախատեսված է, որ նրանք պետք է չեզոքացնեն վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները, որևէ մեկի անվտանգությանը չէր սպառնում»,-նշել է Թովմասյանը։

Թովմասյանի խոսքով՝ ինքը հիմա աշխատում է դիմումի տեքստի վրա․ 

«Այն ուղարկելու եմ բոլոր ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, որոնք թույլ են տվել ապօրինություններ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհի ամենամեծ հրթիռը՝ Starship-ը, պայթել է արձակումից րոպեներ անց

Հաջորդը

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրել է Գարեգին Բ կաթողիկոսին

Առնչվող նյութեր
Դիտել

Չեմ համարում, որ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է․ Փաշինյան

Ժամանակին բանակի պարագայում էի ասում․ որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգը իր գործունեության արդյունավետության համար կառավարությունից…
Դիտել

Զորքերը պետք է վերադառնան սկզբնական դիրքեր. Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը

«Միացյալ Թագավորության կառավարությունը, այդ թվում՝ Վիեննայում ԵԱՀԿ-ում մեր միջնորդության ժամանակ, հստակ հասկացրել է, որ զինված ուժերը պետք է…
Դիտել

Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share