Մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Գոմելի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ ՊԱտվիրակության կազմում ընդգրկված են նաև պաշտպանության և արտաքին գործերի փոխնախարարներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական կողմը ներկայացնում են պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, իշխող կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Դոնվասում՝ կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալը Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը և փոխարտգործնախարար Նիկոլա Տոչիցկին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

Հաջորդը

Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

683 ընտրատեղմասերի նախնանակ արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 683 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների նախնական տեղեկատվությունը: Ըտս այդ տվյալների 58.49% ձայնով առաջատար է…
Դիտել

Տոկիո-2020․ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի…
Դիտել

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել հավի ձվի շրջանառության ոլորտում գործող 5 ընկերության նկատմամբ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share