Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս 9 պաշտոնատար անձանց

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում:

Մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2021թ. հուլիսի 28-ից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով 9 պաշտոնատար անձինք հանդիսացող` 6 անտառապետի և 3 անտառապահի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելը, ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով առաջադրվել են մեղադրանքներ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, ծառայութ­յան նկատմամբ ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք դր­սևորելու հետևանքով նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները:

Մասնավորապես՝ իրենց վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել է ապօրինի հատված 1471 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր: Դրանց հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136 մլն ՀՀ դրամի չափով վնաս։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք

Հաջորդը

Նիդերլանդները պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում

Առնչվող նյութեր
Դիտել

Շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր…
Դիտել

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հրաձգարանում ապօրինի զենք են հայտնաբերել

Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության…
Դիտել

Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share