Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հրաձգարանում ապօրինի զենք են հայտնաբերել

Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և, օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք:

Տեղեկությունները հավաստի էին։ Օրինական որսորդական հրացաններից զատ, հրաձգարանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի 179 փամփուշտ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 30 և 18 փամփուշտներով, ձեռքի գնդացրի երկու փամշտատուփ` լիքավորված, և մեկ ցինկե արկղ` ինքնաձիգի 460 փամփուշտով:

Հասարակական կազմակերպության երկու անդամ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը կաշառք է ստացել

Հաջորդը

Վերջին երկու տարվա ընթացում Արցախում վերականգնողական մեծ աշխատանքներ են արվել. Արտակ Բեգլարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներն ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտեցին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…
Դիտել

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծի

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի…
Դիտել

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչը ՔԿ քննիչների համար վերապատրաստման դասընթաց է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։ Դրա շրջանակում մայիսի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share