ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչը ՔԿ քննիչների համար վերապատրաստման դասընթաց է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։

Դրա շրջանակում մայիսի 15-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի փոխանակման թեմատիկայով։

Դասընթաց-վերապատրաստումն ուղղված էր քննչական հարցումների, իրավական փոխօգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, որը կօգնի հանցագործությունների հնարավորինս արագ բացահայտմանը, քննությանը հետաքրքրող հարցերի կապակցությամբ տվյալների փոխանակման օպերատիվության բարձրացմանը, նախաքննությունից թաքնվող հանցագործների հայտնաբերմանը։   

Դասընթացը վարել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը։

Իրենց բացման խոսքում պարոն Արսեն Այվազյանն ու տիկին Հեդեր Բերգը կարևորել են նման ծրագրի իրականացումը ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև գործակցության խորացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, փորձի և տեղեկատվության  փոխանակման տեսանկյունից։ 

Վերապատրաստման դասընթացում ընդգրկվել են ՀՀ քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, տեղակալներ, քննիչներ։

Վերջիններիս փոխանցվել է անհրաժեշտ տեղեկատվություն ՀԴԲ-ի կառուցվածքի, գործունեության սկզբունքների, վերջինիս կողմից քննվող հանցատեսակների, ՀԴԲ աշխատակիցների կողմից հանցագործների բացահայտման և հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների առանձնահատկությունների, այդ նպատակով իրականացվող հաղորդակցության և համագործակցության ձևաչափերի մասին։

Քննարկվել են նաև քննչական հարցումների ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, հարցումների մերժման հիմքերին, փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակի բարձրացման կառուցակարգերին, ինչպես նաև ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև համագործակցության ուղղություններին, եղանակներին առնչվող հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերը

Հաջորդը

Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Մեկնարկել է «ԴիջիԹեք-2022»-ը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-ին, մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» համաժողովը և տարածաշրջանում ամենածավալունը համարվող նույնանուն տեխնոլոգիական ցուցահանդեսը։ …
Դիտել

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ

Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Հրադադարի խախտման…
Դիտել

Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության պայմանագրի բանակցություններին

Փետրվարի 8-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share