ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին և փոխդեսպան Էրիկ Թինտրուպին։

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտանեկան բռնության կանխարգելման, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց կարողությունների և ներուժի զարգացման ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Այս համատեքստում կարևորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց, երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհուրդների գործունեությունը։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, ինչպես նաև ռազմագերիների ու անհետ կորած անձանց խնդիրներին։ Բացի այդ, պաշտպանը ներկայացրել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին իր այցի մանրամասները. նրանց իրավունքների ապահովման վիճակը և պահման պայմանները։

Հանդիպման շրջանակում քննարկվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանը դեսպանին է ներկայացրել նաև օրերս Ստրասբուրգ կատարած այցի մանրամասները։

Դեսպան Ռիխտերն իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր գնահատել Պաշտպանի գործունեության ոլորտային առաջնահերթությունները։

Ընդգծվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՄԻՊ աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել և ընդլայնել փոխգործակցությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Դոմոդեդովո» օդանավակայանում ոսկու խոշոր մաքսանենգություն է կասեցվել

Հաջորդը

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ներկայացուցիչը ՔԿ քննիչների համար վերապատրաստման դասընթաց է անցկացրել

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության 6 րդ համաժողով»-ի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրոնյար պալատում մասնակցել է «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի…
Դիտել

Հայաստանը կրկին հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։…
Դիտել

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են. Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share