«Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված  քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու  դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ ահազանգը  ստացվել է 2023 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 19:05-ին, որով տեղեկացվել է, որ Արմավիրի մարզի Գայի գյուղի վարչական տարածքում գտնվող հիշյալ գյուղմթերքի շուկայում սպանություն է կատարվել:

Նույն  օրը՝ ժամը 20:20-ին, «Վաղարշապատ»  բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 28-ամյա տղամարդ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Քննչական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ գյուղմթերքի շուկայում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը  դանակով հարվածել և կյանքից ապօրինի զրկել է 49-ամյա տղամարդու, ինչպես նաև նույն միջադեպի ընթացքում դանակահարել է բժշկական կենտրոն տեղափոխված անձին, որից հետո դիմել է փախուստի:

Կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում Ջրառատ գյուղի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կորյունի փողոցում մեքենան բախվել է ծառին ու այրվել

Հաջորդը

Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել

Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի…
Դիտել

34 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված…
Դիտել

Արարատ Միրզոյանը զարմանք է հայտնում Լավրովի զարմանքի առնչությամբ

Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արցախի Հանրապետություն (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share