Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում. Արտակ Բեգլարյան

Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասներ է հաղորդել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Մարտի 25-ի կեսօրվանից մինչև 26-ի առավոտ Արցախի առաջնագծի երկայնքով իրավիճակի ու դիրքերի փոփոխություն տեղի չի ունեցել, և ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում, իսկ քիչ առաջ այդ հատվածում անհաջող հարձակման փորձ են կատարել մեր մի զինված ստորաբաժանման ուղղությամբ:

Արցախի զինված ուժերը համապատասխան նախազգուշական ու զսպիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով:

Ադրբեջանական ԱԹՍ հարվածներից երեկ ունեցել ենք 3 զոհ և 15 վիրավոր, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ:

Երեկ այցելել եմ Խրամորթ գյուղ, այնտեղ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, իսկ տրամադրությունը՝ պատշաճ: Ռուս խաղաղապահների հենակետերը շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում, և ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել իր պատասխանատվության տակ գտնվող տարածքում հրադադարի ռեժիմի ապահովման ուղղությամբ:

Ակնկալում ենք, որ ռուսական ջանքերով ադրբեջանական զորքերը հետ կքաշվեն ելման դիրքեր և այլևս խախտումներ չեն կատարի ընդդեմ Արցախի ժողովրդի անվտանգության և ՌԴ երաշխիքների:

Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենիքում և պատրաստ դիմակայելու զանազան մարտահրավերների»,- նշել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին

Հաջորդը

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Կարեն Անդրեասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 5-ի հրամանագրով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես նշված…
Դիտել

Ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ…
Դիտել

Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ…
Դիտել

ԿԳՄՍՆ-ն նոր կարգ է առաջարկում

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share