Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչ է ակնկալվում մեզնից. Փելոսին՝ ՀՀ-ին աջակցելու մասին

«Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են։ 

Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են։ Մենք ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ: Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել»:

Այս մասին այսօր ասաց ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ԱՄՆ-ն պատրա՞ստ է  ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին:

Փելոսին նշեց, որ իրենց այցի կարեւորությունը կայանում է նրանում, որ իրենք լսելու են հասկանան, թե ինչ  կարող են անել, ինչ  է ակնկալվում իրենցից:

«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, քննարկվեց պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը, մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք` ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան մեզնից»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

Հաջորդը

ԱՄՆ–ը դեմ կլինի Հայաստանի սահմանների փոփոխությանը. Ջեքի Սփիեր

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հայտնի շենքի մասին

Կառուցապատողը պարտավորվել է շինարարական աշխատանքների ավարտին ամբողջությամբ վերստեղծել Աճառյան փողոցում գտնվող և վերջին օրերին ակտիվ քննարկման կենտրոնում հայտնված…
Դիտել

Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share