Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է 2022 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին ճանաչել է 2022 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Արգենտինացին քվեարկության արդյունքում 275 միավոր է հավաքել և մեծ առավելությամբ գերազանցել երկրորդ տեղը զբաղեցրած իր ակումբակից Կիլիան Մբապեին (35 միավոր): Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 30 միավորով: Թոփ-5-ում ընդգրկվել են նաև «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը (15) և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը (5):

Հիշեցնենք՝ այս տարի Լիոնել Մեսսին Կատարում անցկացված աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հետ դարձել էր չեմպիոն: Մրցաշարի ընթացքում նա 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՄԻՊ-ը Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում միակ իրատեսական քայլն է համարում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Հաջորդը

Սիրիայում հրթիռակոծության է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձևով, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի քննարկմանը,…
Դիտել

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական նղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսատեսի համար պատրաստել է գեղեցիկ, տոնական համերգաշար,…
Դիտել

Ցավոք ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Նյու Յորքում 20 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը: «20 տարի…
Դիտել

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը. «Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share