«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին». Զախարովա

Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղ պայմանագիր կնքելու իր «համապարփակ առաջարկները»։ Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանի երկու մերձավոր պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը, որոնք մեր դաշնակիցներն են, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին։ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այդ թեմայով խորհրդակցությունների համար մի շարք այցեր է կատարել տարածաշրջան»,-ասել է նա։

Զախարովան նաև հայտարարել է, որ «ոմանք փորձում են կասկածել Ռուսաստանի դերի մեջ կամ ՌԴ անգործության մասին խոսել՝ ցանկալին որպես իրականություն ներկայացնելով»:

«Այո, դա անում ենք ոչ թե ինչ-որ ամսաթվի կամ ինչ-որ գեղեցիկ ֆորմատի տակ, այլ այնպես, որ այն ամրապնդվի կոնկրետ արդյունքներով։ Մենք չենք զբաղվում հատուկ գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա։ Մենք գործում ենք ու պատմում այն մասին, թե ինչ է հաջողվել անել»,- ասել է նա ։


Զախարովան նշել է, որ, հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմատիկայի բարձր զգայունությունը, նպատակահարմար չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել. ՀՀ ՊՆ

Հաջորդը

Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվել են ԲԴԽ անդամներ

Առնչվող նյութեր
Դիտել

Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի…
Դիտել

Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում

Կառավարության որոշմամբ Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի այլ վայրում՝ Արարատի մարզի Արարատ գյուղում։ «Կառավարությունը ակնկալում է գործուն և արագ…
Դիտել

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share