Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու հարցում. ԱՄՆ պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:

Փրայսին հիշեցրեցին Զախարովայի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելը: Նեդ Փրայսին հիշեցրին, որ այս ամսվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հավաքել, հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ այդ հանդիպումը կծառայի Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները խաթարելուն, այլ ոչ թե ամրացնելուն:

Փրայսը նախ նշել է, որ ինքնագովազդի ոչ մի հարց չկա, երբ փորձում են վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանը, բախումներին, որոնք  զոհերի են հանգեցրել երկու կողմից էլ: «Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին»,-ասել է նա:

Փրայսը նշել է, որ իրենք երկու երկրների ղեկավարներին էլ խրախուսել են հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Եվ հենց այս նպատակով է պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:

«Ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը»,-ասել է Փրայսը:

Նա  կասկածի տակ է դրել այն, որ Մոսկվան հարգում է իր հարևանների ինքնիշխանությունը և երկարաժամկետ գործընկեր լինելու հանգամանքը:

«Ի վերջո, չկա ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ինն է՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության համար»,-նշել է խոսնակը՝ ընդգծելով ու կարևորելով 1991-ին Խորհրդային միությունից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախացումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքի արգելքի մասին

Հաջորդը

ՀՀ և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Ա. Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքը չի կարող շրջափակված մնալ. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Էստոնիայի խորհրդարան՝ Ռիյգիկոգու և հանդիպում ունեցել խորհրդարանի…
Դիտել

Ձերբակալություն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական…
Դիտել

Մի շարք ճանապարհներ բքի պատճառով փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում…
Դիտել

Հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը երեք անգամ ավելի շատ շահույթ են ունեցել․ Բաբկեն Թունյան

Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո),…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share