Հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը երեք անգամ ավելի շատ շահույթ են ունեցել․ Բաբկեն Թունյան

Modex վերլուծական կենտրոնի տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբերին առևտրային բանկերը արձանագրել են 188 մլրդ դրամի զուտ շահույթ (հարկումից հետո), որը երեք անգամ ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Միայն երրորդ եռամսյակում բանկերի շահույթը մոտ 77 մլրդ դրամ է: Ուշագրավն այն է, որ բանկերի եկամուտների մեջ գերակշիռ մասը եղել են ոչ թե տոկոսային եկամուտները (պայմանական ասած, դասական բանկինգի եկամուտներ), ինչպես նախորդ տարիներին, այլ ոչ տոկոսային եկամուտները՝ կոմիսիոն վճարներ, արտարժույթի առքուվաճառքից եկամուտներ և այլն: Շահուբերության մակարդակի աճն ինքնին վատ բան չէ, սակայն շահույթի աննախադեպ ծավալը, եկամուտների կառուցվածքի փոփոխությունը, շահույթի կտրուկ ավելացմանը նպաստող գործոններն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա լրացուցիչ ուշադրության են արժանի:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջիկայում կքննարկենք այս զարգացումները»,- գրել է Թունյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան

Հաջորդը

Ունենք դիեր, որոնք նույնականացված են, բայց դեռ չեն հանձնվել հողին․ Անահիտ Ավանեսյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ նախագահը Բրյուսելում հանդիպել է Կորեայի մաքսային ծառայության ղեկավարի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share