Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը:

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում  «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ:

Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով:

«Ինտեր»-ը դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կովկասում ուկրաինական սցենար է ծավալվում. Freedom House

Հաջորդը

ՊՎԾ 27 միջնորդությունից նախաձեռնվել է 21 քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Հավատացե՛ք մինչև վերջ, Արցա՛խ, մնա՛ ուժեղ. Կարեն Խաչանով (տեսանյութ)

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության…
Դիտել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Վիլյառեալը» դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» Իտալիայում «Ռոմային» պարտվեց 2։3 հաշվով։ Անգլիական ակումբի կազմում դուբլի հեղինակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share